ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան
Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
29/06/2013
ԱվելինԽաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները. միջազգային խաղաղապահական համագործակցությանն աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը
Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բարձր գնահատելով Ֆորումի արդյունավետությունը` ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Կազմակերպության զարգացման առավել արդիական խնդիրների վերաբերյալ գիտափորձագիտական Ֆորումների անցկացման փորձի հիման վրա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հովանու ներքո անցկացնել Ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորում: Առաջարկություն հնչեց Ֆորումի ձևաչափը դարձնել միջազգային` ներգրավելով խաղաղության, կայունության և համընդհանուր անվտանգության պահպանման ընդհանուր շահերի համատեքստում հավաքական անվտանգության ամրապնդման մեջ շահագրգիռ բոլոր կողմերին: Ներկայացնում ենք Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի կազմակերպիչներից մեկի` քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի «Խաղաղապահությունը որպես ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի կարևոր տարր. Հայաստանի տեղն ու դերը» վերտառությամբ զեկույցը:
28/06/2013
ԱվելինՏոնակատարություն «Էրեբունի» օդանավակայանում (ֆոտոշարք, տեսանյութ)
Հունիսի 28-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների կազմավորման 21-րդ տարեդարձը: Օդանավակայանի տարածքում կազմակերպվել են զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ:
28/06/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
2013թ. հունիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով:
27/06/2013
ԱվելինՄամլո հաղորդագրություն
«ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի վերաբերյալ
24/06/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
2013թ. հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (ք.Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
24/06/2013
ԱվելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ համալիրում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաների և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչների միջև:
24/06/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
19/06/2013
ԱվելինՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա
Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով ս.թ. հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
17/06/2013
ԱվելինՎրեժ Իսրայելյան` մարդ, գրող, զինվորական
Որքան էլ մենք սովոր լինենք անընդմեջ լսել սիրտ ու միտք ալեկոծող դեպքերի մասին, այդուհանդերձ, անհավատալի է, որ այլևս մեզ հետ չէ Վրեժ Իսրայելյանը: «Վախճանվել», «մահացել» բառերը չեն դրվում նրա անվան վրա, որքան էլ մեր լեզուն ու գրիչը ջանան դա անել: Վրեժ Իսրայելյան նշանակում է կենդանի կյանք, թարմ մտածողություն, անհրաժեշտ, սթափ, անկաշառ հայացք ամենքի և ամեն ինչի վրա, խիզախ թռիչք մեր ժողովրդի պարտությունների ու հաղթանակների երկինքներով, նշանակում է հայոց բանակի արժանապատիվ սպայի կերպար… Սրանց հետ մահը գործ չունի:
15/06/2013
ԱվելինԳերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ
Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
14/06/2013
Ավելին
Հայերեն
English
Русский