60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Սուրեն Պապիկյանը

60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: 60 կգ քաշային կարգում, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Հնչել է ՀՀ պետական օրհներգը:

20/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։

20/11/2024

Ավելին

Ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալը

67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

20/11/2024

Ավելին

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ

63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։

20/11/2024

Ավելին

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալը

60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

20/11/2024

Ավելին

Կուրսանտ Էլեն Բաբաջանյանը նվաճել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության արծաթե մեդալը

53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մասնակցին և նվաճեց արծաթե մեդալը:

20/11/2024

Ավելին

Հայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին:

20/11/2024

Ավելին

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը և պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի գլխավորությամբ, և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

19/11/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի պատվիրակությանը

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը: Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։ ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ): Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:

19/11/2024

Ավելին

Անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը

Նոյեմբերի 12-15-ը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտի ենթակա ստորաբաժանումների մասնագետներն ու ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Աշխատաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

15/11/2024

Ավելին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999 թվականի Երկրորդ արձանագրության 25-ամյակին:

14/11/2024

Ավելին