Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալի հետ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Հանդիպմանը նաև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։
15/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
14/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
14/10/2025
Ավելին«AUSA» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում
«AUSA» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
13/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը Վաշինգտոնում մասնակցել է «AUSA» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում մասնակցել է «AUSA» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
13/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
12/10/2025
ԱվելինՎարչական համալիրում տեղի է ունեցել զինծառայողների գաղափարական դաստիարակության ոլորտին առնչվող կոնֆերանս
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ վարչական համալիրում տեղի է ունեցել զինծառայողների գաղափարական դաստիարակության ոլորտին առնչվող կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվել են մի շարք զեկույցներ: Միջոցառումն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ, կարծիքների փոխանակմամբ և հետագա աշխատանքների առաջնահերթությունների ներկայացմամբ։
10/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է փոխգնդապետին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Չեխիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
10/10/2025
ԱվելինՏեղի է ունեցել պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը։ Եզրափակչի մասնակից թիմերի խաղերի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, զինվորականներ։ Թեժ մրցապայքարի արդյունքում ՊՆ կենտրոնական ապարատի ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել ԳՇ-5 թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար ՊՆ-1 և ԳՇ-7 թիմերը։ Շնորհավորելով առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման միջոցառումներ կազմակերպելու կարևորությունը զինծառայողների միջև առողջ մրցակցային ոգու, կարգապահության և թիմային համախմբվածության ձևավորման գործում։ Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, մարզական համազգեստով և գավաթներով։
09/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
09/10/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի:
07/10/2025
Ավելին
Հայերեն
English
Русский