Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 24-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր։ Նախարար Պապիկյանը ծանոթացել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին և կենցաղային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է շինարարական աշխատանքների որակական բարձր չափորոշիչների ապահովման և աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու կարևորությունը։ Այցի ավարտին պաշտպանության նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող, համակարգող և վերահսկող պատասխանատու ղեկավարներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։
24/08/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման պահպանության տեղամասեր
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող N զորամիավորման պահպանության տեղամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին, ծանոթացել ծառայության կրման պայմաններին։ Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետում և շինարարական նորմերի պահպանմամբ ավարտին հասցնելու վերաբերյալ։
23/08/2025
ԱվելինՏեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը
Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։
20/08/2025
ԱվելինԷդվարդ Ասրյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը
Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: Բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:
19/08/2025
ԱվելինԱզդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը
Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Բացման արարողությունը եզրափակվել է հանդիսավոր երթով: Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժության հիմնական նպատակներն են՝ • խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, • կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, • ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում: Զորավարժությունը ներառում է նաև խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։
12/08/2025
ԱվելինՀանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող
Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
11/08/2025
Ավելին
Հայերեն
English
Русский