ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հոկտեմբերի 28-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Վրաստանում։ Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։
04/11/2025
ԱվելինԶինվորական ընտանիքը
02/11/2025
ԱվելինՏանկիստները. «Զինուժ»-ի անդրադարձը
31/10/2025
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին: Այնուհետև նախարար Պապիկյանն ու ՔԿ նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ: Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։
30/10/2025
ԱվելինԱնցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները
Հոկտեմբերի 28-29-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ անցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են 2025 թվականի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։ Երկուստեք կարևորվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը։ Խորհրդակցությունների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մի շարք ուղղություններով ընդլայնելու վերաբերյալ։
30/10/2025
ԱվելինՀատուկ նշանակության խմբերի մրցումներ
28/10/2025
ԱվելինՍերժանտը՝ հրամանատար
28/10/2025
ԱվելինՀամալրի՛ր մեր շարքերը
Մանրամասների համար զանգահարել 1-28 կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ։
26/10/2025
Ավելին
Հայերեն
English
Русский