Հաղորդագրություն

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

11/04/2023

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

11/04/2023

Ավելին

Հաղորդագրություն

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

11/04/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

11/04/2023

Ավելին

Հաղորդագրություն

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

10/04/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

10/04/2023

Ավելին

Ներկայացվել են ռազմական համալսարանի կրթական ծրագրերը և ընդունելության կարգը

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ: Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա էին նաև ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը: Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։

08/04/2023

Ավելին

Անցկացվել է քննարկում «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով

Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։ Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին։

07/04/2023

Ավելին

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն:

07/04/2023

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

07/04/2023

Ավելին

Հաղորդագրություն

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

01/04/2023

Ավելին