Անցկացվել է սեմինար-քննարկում ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ

6 Մայիսի, 2021 18:37
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում:

Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում կազմակերպված սեմինարը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:

Սեմինար-քննարկման անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, աշխա­տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի  և օրենսդրության վերաբերյալ զինծառայողների, հատկապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների բացահայտման ու կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:  

  • Տարածել