«ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին կմասնակցի 14 պետություն

28 Մարտի, 2018 14:12
Մարտի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ ArmHiTec-ի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումն էռազմարդյունաբերության զարգացումն ու ոլորտի գործընկերների հետ հարաբերությունների խորացումըհամագործակցության նոր եզրեր փնտրելն ու նոր կապերի հաստատումը:

«Ցուցահանդեսը նվիրված է լինելու ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանն ու նոր կապերի հաստատմանը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են մի շարք միջոցառումներգիտաժողովներիկլոր սեղանների ձևաչափովմասնավորապեսհայ-ռուսական գիտաժողով կանցկացվի ոլորտի պատասխանատուների և բիզնես շրջանակի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի կունենա նաև Պաշտպանության նախարարության գիտական և գիտատեխնիկական գիտաժողովըՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստ և այլն»,- ասել է Դավիթ Փախչանյանը` հավելելովոր այս տարի «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին առանձին տաղավարներով կմասնակցի 14 պետություն ներկայացնող ավելի քան 30 ընկերություն:

2018թ.մարտի 29-ից 31-ը Երևանում անցկացվելու է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքում ցուցադրվելու են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ և այլն:

  • Տարածել