Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը

17 Փետրվարի, 2017 14:56
Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը:

Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը:

Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:

  • Տարածել