Մամուլի հաղորդագրություն

18 Հուլիսի, 2012 00:00
Ս.թ. հուլիսի 18-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը:

Այցի շրջանակներում գեներալ-լեյտենանտ Մ. Հարթլինգին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստմանը, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի կողմից կազմակերպվող բազմազգ զորավարժանքներին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ կողմերը երկուստեք արձանագրել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը և զարգացման հեռանկարները: Գեներալ-լեյտենանտ Մ.Հարթլինգի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ներկա գտնվել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հերթապահության կազմակերպման վարժանքին, ինչպես նաև արտերկրում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կողմից իրականացվող առաքելության տարրերի ցուցադրությանը:
Գեներալ-լեյտենանտ Մ.Հարթլինգը պատասխանել է նաև «Զինուժ» հեռուստածրագրի հարցերին:
  • Տարածել