Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

24 Փետրվարի, 2026 11:40
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

  • Տարածել