Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է հրաձգության դասընթացներ

15 Հոկտեմբերի, 2022 17:30
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։
Play

Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ 
Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու  է իգական սեռի ներկայացուցիչներին:
Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։
Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00, կամ գրանցվել առցանց` https://shooting.mil.am հղումով։

  • Տարածել