ՊՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ալեքսանդր Ավետիսյան

գնդապետ

Ավելին

ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության գործունեության մասին

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամների առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտներում Պաշտպանության նախարարության խնդիրների կատարումը:

 

Վարչության խնդիրներն են՝

  1. Սոցիալական պաշտպանության և առողջապահական ոլորտներում Պաշտպանության նախարարության քաղաքականության մշակումն ու իրականացման ապահովումը, ինչպես նաև դրա շրաջանակներում իրականացվող միջոցառումների մշտադիտարկումը,
  2. սոցիալական պաշտպանության և առողջապահական ոլորտներում Պաշտպանության նախարարության հանրային իրազեկման քաղաքականությունից բխող միջոցառումների մշակումն ու իրականացումը,
  3. զինծառայողների, նրանց ընտանիքների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական և առողջապահական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նրանց կյանքի որակի և բարեկեցության շարունակական բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
  4. զինծառայողների բնակարանային ապահովման և բնակարանային պայմանների բարելավման բնագավառներում Կառավարության քաղաքականությունից բխող միջոցառումների իրականացումը,
  5. զինծառայողների կենսաթոշակային ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականության իրականացման ապահովումը:

 

Վարչության հիմնական գործառույթներն են.

 

  1. կազմակերպում է պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց հաշվառումը և այդ կարգավիճակից բխող փաստաթղթերի տրամադրումը, զինվորական կենսաթոշակների, նպաստների, փոխհատուցումների, պարգևավճարների, միանվագ դրամական օգնության, և օրենքով սահմանված այլ վճարների և սոցիալական երաշխիքների նշանակման, վերահաշվարկման և տրամադրման գործընթացը,
  2. ապահովում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխհատուցումների վերաբերյալ տեղեկատ­վության հասանելիության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրակա­նացումը, գործող և նոր ընդունված օրենսդրական ակտերի օպերատիվ և հանրամատչելի պարզաբանումը,
  3. ապահովում է Պաշտպանության նախարարության համակարգի պայմանագրային զինծառայողների և այլ շահառուների բնակարանային ապահովման և բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ պետական նպատակային ծրագրերի իրականացումը,
  4. օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում և Զինծառայող­ների ապահովագրության հիմնադրամ է ներկայացնում հատուցման գործերը,
  5. մշակում է զինծառայողների առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված նպատակային ծրագրերը,  հսկողություն է սահմանում դրանց ներդրման և իրագործման նկատմամբ,
  6. ապահովում է ռազմաբժշկական հաստատությունների կողմից բնակչության բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման հայտերի ներկայացումը, մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում մատուցվող  բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների կարգը և պայմանները,
  7. մշակում և իրականացնում է վետերանների՝ քաղաքացիական կյանքին ինտեգրման, հաշմանդամ վետերանների սոցիալական ներառման, նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության վերականգնման և պահպանմանն ուղղված նպատակային ծրագրեր,
  8. իրականացնում է պաշտպանության ոլորտում սոցիալական և առողջապահական կարիքների գնահատում, սոցիալական և առողջապահական արտոնությունների կիրառման վիճակի ուսումնասիրություն, և դրանց հիման վրա ներկայացնում է սոցիալական և իրավական երաշխիքների բարելավման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկներ:

 

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունն իր գործունեությունը ծավալում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում:

 

ԶՍՊ վարչություն կարող եք դիմել կամ զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Սոցիալական և առողջապահական երաշխիքների և արտոնությունների, դրանք ստանալու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու, սոցիալ-իրավական խորհրդատվության, ինչպես նաև դիմում-բողոքների  և առաջարկությունների համար դիմել Սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժին, որը մեկ պատուհանի սկզբունքով գործում է Վարչության առաջին հարկում (մուտքը աջ կողմից):

Պետ՝ գ-տ Մ. Մկրտչյան, hեռ.՝ (010) 28 10 80; էլ. փոստ՝ martin.mkrtchyan@mil.am

 

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին օրենքով սահմանված փոխհատուցումների, աջակցության գումարների, օրենքով սահմանված դեպքերում տարեկան մեկ անգամ միանվագ դրամական օգնությունների, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականի և տեղեկանքների, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  շահառու հանդիսանալու կարգավիճակի որոշման և հատուցման գումարների ստացման գործընթացին առնչվող հարցերի դեպքում դիմել Սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքների տրամադրման բաժին :

Պետ՝ Ա. Հովսեփյան, հեռ.՝ 010-20-09-51; էլ. փոստ՝ aleksandr.hovsepyan@mil.am

 

Երկարամյա ծառայության, հաշմանդամության  և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում` ընտանիքին թաղման նպաստի վճարման, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքների, կենսաթոշակառուի վկայականների տրամադրման և կենսաթոշակային ոլորտին առնչվող այլ հարցերով դիմել Կենսաթոշակային ապահովման բաժին:

Պետ՝ Ա. Պետրոսյան, հեռ.՝ 010-28-74-43, էլ. փոստ՝ ashot.petrosyan@mil.am

 

Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման, անհատույց սեփականության իրավունքով բնակա­րանների տրամադրման գործընթացի կազմակերպման, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին և բնակարանային ապահովման ոլորտին առչվող այլ հարցերով դիմել Բնակարանային պայմանների բարելավման բաժին:

Պետ՝ Վ. Հարությունյան, հեռ.՝ 010-28-74-41, էլ. փոստի հասցե՝ soc.bnakbajin@mil.am; vahram.harutyunyan@mil.am

 

Ուշադրություն

Հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ հերթերից և կուտակումներից խուսափելու համար՝ խնդրում ենք նախքան Վարչություն այցելելը զանգահարել և ձեռք բերել պայմանավորվածություն այցի օրվա և ժամի մասին: Այցելելիս կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին