ԶՈՒ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Սերյոժա Ստեփանյան

գնդապետ

ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի փետրվարի 24-ին

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունը կազմավորվել է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 29․07․1993թ․ հրամանով:

Վարչության պետի ղեկավար պաշտոնը զբաղեցրել են՝

  • գեներալ-մայոր Արտուշ Հովհաննեսի Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյանը),
  • գնդապետ Գեղամ Բենյամինի Հարությունյանը,
  • փոխգնդապետ Արայիկ Արտաշեսի Թադևոսյանը,
  • գնդապետ Սուրեն Ցոլակի Գևորգյանը,
  • գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանը,
  • գեներալ-մայոր Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը,
  • գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանը:

ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության գործունեությունն ուղղված է զինծառայողների բարոյա­հո­գեբա­նա­կան պատրաստության, իրավունքների, սոցիալական երաշխիքների և արտո­նութ­­յուն­նե­րի ապահովման աջակցմանը, անձնակազմի զինվորական կարգապահության ամրա­պնդմա­նը, մշակութաժամանցային աշխատանքների ու հայրենասիրական դաս­տիարա­կու­թյան կազմակերպմանը, կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների հա­մա­կարգ­մանը:

Վարչությունն իրակա­նաց­նում է հետևյալ գործառույթները.

1. Ապահովում է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, հակառակորդի և յու­րա­յին զոր­քերի բարոյահոգեբանական վիճակի, հակառակորդի տե­ղե­կատվական-հոգե­բա­նա­կան ներազդեցության ուսումնասիրման, վերլուծության և գնա­­հատման աշխա­տանք­ների իրա­կանացումը:

2. Ապահովում է բարոյահոգեբանական պատրաստության և ուսում­նա­դաստիա­րակ­­­­չական գործըն­թա­ցի կատարելագործումը, բարոյահոգեբանական ապահովման մար­­­­մին­նե­րի ուսուց­ման, որակավորման ու մասնագիտական վերապատ­րաստ­ման կազ­մակեր­պումը:

3. Աշխատանքներ է տանում զինծա­ռայողների մոտ պետական մտածողության զար­գացման, անձնակազմի մոտ գաղա­փա­րական համոզվածություն, կայուն բարոյահոգե­բա­նա­կան հատկանիշ­ներ, հայրենիքի պաշտպանության գործում կայուն համոզմունքներ, ազգա­յին և մշակութային արժեքների հանդեպ սիրո ու հավատարմության զգացումներ ձևա­վո­րելու ուղղությամբ:

4. Համակարգում է զորքերի հոգե­բանական պատ­րաս­տության և կայու­նու­թյան ապա­հովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, զինծա­ռայողների հո­գե­կան վիճակի վե­րա­կանգ­նումը, միջոցներ ձեռնարկում հոգեբանական կորուստների նվա­­զեցման ուղղութ­յամբ:

5. Վերահսկում է զինծառայողների անհատական-հոգե­բա­նական առանձ­նահատկու­թյուն­­ների հա­մա­­կողմանի ուսումնա­սիրման կատարումը, իրակա­նաց­­նում է զին­­վորա­կան կո­լեկտիվներում սոցիալ-հոգեբանական գործընթաց­նե­րի ուսումնասիրում և հնարավոր զար­­գացման կան­խատե­սում:

6. Զինված ուժերի հոգևոր առաջնորդության հետ սերտ համագործակցությամբ կազ­մակերպում է անձնակազմի հոգևոր-բարո­յա­կան դաստիարակությունը:

7. Միջոցներ է ձեռնարկում զինծառայողների և նրանց ընտանիքների ան­դամ­ների իրավունքների, սոցիալական երաշխիքների ու արտոնությունների ապա­հով­ման աջակցման ուղղությամբ, մասնակցում է զինծա­ռայող­ների և նրանց ընտանիքների անդամների` դիմում­ների և բողոքների քննարկմանը, լուծ­մանն ու խորհրդատվության տրա­մադրմանը:

8. Մշտական և գործնական հսկողություն է իրականացում զինծառայողներին բա­վա­րարման սահմանված նորմերը լիովին հասցնելու, միջոցներ ձեռ­նար­կում խախտ­ված իրա­վունքների վերականգնման ուղղությամբ:

9. Համակարգում է զինծառայողների հոգեկան և զգացմունքային վիճակի մշտական ու բազ­մա­կող­մանի զարգացման, անձնակազմի լիարժեք հանգստի ու ժամանցի կազմա­կերպմանն ուղղված աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում մշակույթի ու արվեստի մի­ջոցով անձնակազմի` բարո­յա­մարտական հատկանիշների ձևավորման, զինծա­ռայողների հո­գեկան-զգացմուն­քային կայուն վիճակի պահպանման ուղղությամբ:

10. Հսկողություն է իրականացնում զորքերի մշակութագեղարվեստական սպասարկ­ման ուղղությամբ, պլանավորում և Զինված ուժերի երգի և պարի համույթի ուժերով զորա­մասերում անցկացնում է համերգաշարեր:

12. ՈՒսումնասիրում ու ստորաբաժանումներն ապահովում է ընթացիկ բավարարման դաս­տիարակության տեխնիկական միջոցներով, վերահսկում դրանց նպատակային օգ­տա­գործումը:

Վարչության հեռախոսահամարն է` (010) 29-45-06: