Արմեն Պողոսյան

գնդապետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի պետ - գլխավոր զինվորական դիրիժորի պաշտոնում նշանակվել է 2009 թվականի փետրվարի 16-ին:

Գործունեություն

Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես նվագախմբի արտիստ:

ՀՀ ԶՈՒ կազմում, որպես դիրիժոր, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի պետ-գլխավոր զինվորական դիրիժորի պաշտոնը:

Կրթություն

Սովորել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:

Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:

Սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետում` «Անսամբլների և նվագախմբերի կազմակերպում և ղեկավարում» մասնագիտությամբ: Ստացել է դիրիժորի որակավորում:

Այլ գործունեություն

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.

1990 - 1991թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ որպես դիրիժոր:

Պարգևներ.

Արժանացել է մի շարք պետական պարգևների.

«Մարտական Ծառայության համար» մեդալ, «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ, «Մարտական Ծառայության համար» մեդալ: ՀՀ Նախագահի  հրամանագրով, բարեխիղճ և արդյունավետ  աշխատանքի համար «Շնորհակալագիր»:

«Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրեորդ և չորրորդ աստիճաների, «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Հ.Ս. Իսակով», «ՀՀ ԶՈւ 20 տարի» հոբելյանական, «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական մեդալներով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալով»:

 

Հեռ.` (+37410) 29-44-48
Էլ. փոստ` a.poghosyan@mil.am