Արամ Թորոսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնին նշանակվել է 2022թ․ հուլիսի 12-ին

2022թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանձնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները

Ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզ, գ․Ներքին Բազմաբերդ

Գործունեություն

աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:

շարունակել  է աշխատանքը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:

փոխադրվել է Մատենադարանի կայքէջի խմբագրի և Մատենադարանի հանրային կապերի համակարգողի պաշտոնին:

նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանձնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները։ 

Կրթություն

սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը:

սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում:

սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:

Այլ գործունեություն

ծառայել է ՊԲ N պաշտպանական շրջանում: Ծառայության տարիներին, որպես պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի, զորամիավորման և զորամասի հրամանատարների, հասարակական կազմակերպությունների պատվոգրերով, շնորհակալագրերով։

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», Արցախի «Երախտագիտություն» մեդալներով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով: 

 

Անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: