ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
Առաքել Մարտիկյան
գեներալ-մայոր
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարի 10-ին
Ծնվել է 1962թ., ք. Երևան
Գործունեություն
ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում
ծառայում է ՀՀ զինված ուժերում
զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ, հատուկ նշանակության գնդի շտաբի պետ և այլն
զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնը
նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ
նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում
նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
Կրթություն
ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը
ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիան
Այլ գործունեություն
Պարգևատրվել է ՀՀ կառավարական և գերատեսչական մեդալներով
Ամուսնացած է, ունի 2 երեխա