ԿՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
Բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն՝ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և վարժարանների շրջանավարտների համար
ա. Ցամաքային զորքերի ինստիտուտ
Որակավորումը՝ Ստորաբաժանումների կառավարման բակալավր
Ուսման տևողությունը՝ 4 տարի, անվճար
Ընդունելությունը` ընդհանուր զարգացվածության թեստավորմամբ
Մասնագիտությունները`
– Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում
– Հետախուզական ստորաբաժանումների կառավարում
– Հրետանային ստորաբաժանումների կառավարում
– Խոշոր տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների կառավարում
– Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում
– Տանկային ստորաբաժանումների կառավարում
– Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում
– Հատուկ նշանակության ստորաբաժանումների կառավարում
Ուսման տևողությունը՝ 5 տարի, անվճար
Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր
Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ
Մասնագիտությունը`
– Ռազմական կապի տեխնիկա
բ. Ռազմաօդային ուժերի ինստիտուտ
Ուսման տևողությունը՝ 5 տարի, անվճար
Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր
Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ
Մասնագիտությունները`
– Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Ավիացիոն սպառազինություն
– Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ
– Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ
– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ),
– ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ
Ուսման տևողությունը՝ 4 տարի, անվճար
Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր
Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ
Մասնագիտությունները`
– Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում
– ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
Բարձրագույն ռազմական կրթություն՝ ՀՀ ԶՈՒ ավագ սպայական կազմի համար
Որակավորումը՝ Միավորումների և զորամասերի կառավարման մագիստրոս
Ուսման տևողությունը՝ 2 տարի
Մասնագիտություններ՝
– Համազորային միավորումների, զորամասերի կառավարում
– Հրետանային միավորումների, զորամասերի կառավարում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սպայական դասընթացներ՝ քաղաքացիական բուհերի շրջանավարտների համար
Ուսման տևողությունը՝ 1 տարի, անվճար
Մասնագիտությունները`
– Մոտոհրաձգային դասակի հրամանատար
– Հրետանային դասակի հրամանատար
2. Սպայական դասընթացներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, զինված ուժերի ենթասպայական եվ պայմանագրային կազմի համար
Ուսման տևողությունը՝ 5 ամիս, անվճար
Մասնագիտությունները՝
– Մոտոհրաձգային դասակի հրամանատար
– Հրետանային դասակի հրամանատար
– Տանկային դասակի հրամանատար
– Հետախուզական դասակի հրամանատար
– Ինժեներասակրավորային դասակի հրամանատար
– ՌՔԿՊ դասակի հրամանատար
– ՀՕՊ դասակի հրամանատար
– Կապի դասակի հրամանատար
3. ՀՀ բուհերում պետական պատվերի շրջանակում սովորող ուսանողների համար («Պատիվ ունեմ»)
Ուսման տևողությունը՝ 2.5 տարի, անվճար
Մասնագիտությունները՝
– Հրաձգային դասակի հրամանատար
– Հրետանային դասակի հրամանատար
– ՌՔԿՊ դասակի հրամանատար
– ՌԷՊ դասակի հրամանատար
4. Հաստիքապաշտոնային մայոր ԵՎ փ/գ-տ կոչումով որակավորման դասընթացներ
Ուսման տևողությունը՝ 25 շաբաթ, անվճար
Մասնագիտությունները՝
– Մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակի հրամանատար, շտաբի պետ
– Հրետանային դիվիզիոնի հրամանատար և շտաբի պետ
– Մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի՝ նյութատեխնիկական գծով տեղակալ
– Ստորաբաժանումների հրամանատարների՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներ
5. հաստիքապաշտոնային կապիտան կոչումով որակավորման դասընթացներ
Ուսման տևողությունը՝ 16 շաբաթ, անվճար
Մասնագիտությունները՝
– Մոտոհրաձգային, հրաձգային և տանկային վաշտի հրամանատար
– Հրետանային մարտկոցի հրամանատար
– Ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Ուսման տևողությունը՝ 12 շաբաթ, անվճար
Մասնագիտությունները՝
– ՀՕՊ մարտկոցի հրամանատար
– Կապի վաշտի հրամանատար
Ուսման տևողությունը՝ 13 շաբաթ, անվճար
Մասնագիտությունը՝
– Զորամասերի սպա-հոգեբաններ
6․ Թիկունքային ապահովման սպաների վերապատրաստման դասընթացներ
Ուսման տևողությունը՝ 3 ամիս
Մասնագիտությունները՝
– Պարենային ծառայության պետ
– Իրային ծառայության պետ
– ՎՔՆ ծառայության պետ
7․ Տեխնիկական ապահովման սպաների վերապատրաստման դասընթացներ
Ուսման տևողությունը՝ 3 ամիս
Մասնագիտությունները՝
– ՀՀՍ ծառայության պետ
– ԱՏ ծառայության պետ
– ԶՏ ծառայության պետ
– Գումարտակի հրամանատարի ՍԳՏ
Ուսման տևողությունը՝ 12 շաբաթ
Մասնագիտությունը՝
– Հետախուզական ծառայության սպաներ
8․ Դասընթացներ ՀՀ ԶՈՒ ավագ սպայական կազմի համար
Ուսման տևողությունը՝ 3 ամիս
Մասնագիտությունը՝
– Համազորային միավորումների, զորամասերի կառավարում
9․ Արհեստավարժ սերժանտների դասընթացներ
Ուսման տևողությունը՝ 6 ամիս
Որակավորումը՝
– Կորպուսի սերժանտ
– Բրիգադի /գնդի/, գումարտակի /դիվիզիոնի/ սերժանտ
10. Օտար լեզուների դասընթացներ՝ հհ զու սպայակազմի համար
Ուսման տևողությունը՝ 4 ամիս
Լեզուներ՝
– Անգլերեն
– Ֆրանսերեն
– Ադրբեջաներեն
– Պարսկերեն
ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ռազմական ակադեմիայում ուսումնական գործընթացը պլանավորվում և իրականացվում է երեք ինստիտուտների, վեց առանձին ամբիոնների, լեզվի կենտրոնի ուժերով։
Հիմնական ստորաբաժանումներ՝
1․ Մարշալ Հ. Բաբաջանյանի անվան ցամաքային զորքերի ինստիտուտ, որը ներառում է`
- գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանի անվան համազորային ֆակուլտետը,
- գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի անվան հրետանու ֆակուլտետը,
- հետախուզության ամբիոնը,
- հատուկ զորքերի ամբիոնը,
- կապի և ԱԿՀ ամբիոնը,
2․ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտը, որը ներառում է`
- ավիացիոն ֆակուլտետը,
- հակաօդային պաշտպանության ամբիոնը,
- գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժինը,
3․ Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտը,
4․ Զինվորական իրավունքի և առաջնորդության ամբիոնը,
5․ Հասարակագիտական առարկաների ամբիոնը,
6․ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան ճշգրիտ առարկաների ամբիոնը,
7․ էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների ամբիոնը,
8․ Վարազդատ Արշակունի արքայի անվան ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնը,
9․ Լեզուների ամբիոնը,
10․ Լեզվի կենտրոնը,
Ուսումնական ստորաբաժանումներ`
1․ ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանի անվան սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոն,
2․ Կուրսանտական գումարտակներ:
Ակադեմիայի առաքելության հիմնադրույթներն են՝ ապահովել և զարգացնել շրջանավարտների ծառայողունակությունը, ակադեմիայի ուսումնական գործընթացի, վարչական և այլ կառույցների արդյունավետ կառավարումը, կրթության որակը և մատչելիությունը, գիտահետազոտական աշխատանքների հիմնարարությունը, մրցունակությունը և միջազգայնացումը:
Կրթության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով` հանրապետության առաջատար բուհերի հետ համատեղ ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում ռազմական ակադեմիայի կուրսանտներն ուսումնական պարապմունքների մի մասն անցկացնում են Հայաստանի տարբեր առաջատար բուհերում՝ օգտվելով նրանց լաբորատորիաներից, ուսումնանյութական բազայից, կազմակերպելով դասախոսություններ և վարպետաց դասեր։
Ուսումնառությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու նպատակով՝ յուրաքանչյուր կուրսանտի հատկացվում է ներքին ցանցին միացված անհատական համակարգիչ: Կուրսանտները ներքին ցանցի միջոցով հնարավորություն ունեն օգտվելու տվյալների պահոցում դասախոսական կազմի մշակած, ինչպես նաև համագործակցող բուհերի կողմից տրամադրված գեղարվեստական և մասնագիտական գրականությունից ու տեսահոլովակներից կազմված էլեկտրոնային գրադարանից: Տվյալների պահոցը մշտապես արդիականացվում և լրացվում է ժամանակակից տեղեկատվական նյութերով:
Ուսման ընթացքում ակադեմիայի կուրսանտները ստանում են որակյալ բարձրագույն կրթություն, հնարավորություն ունեն ուսումը շարունակելու արտերկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, մասնակցել հանրապետական ու միջազգային ռազմամարզական սպարտակիադաների, գիտական կոնֆերանսների ու օլիմպիադաների, մշակութային և ուսանողական տարատեսակ միջոցառումների, անվճար սովորել օտար լեզուներ, մարզվել սպորտային խմբակներում, օգտվել միջազգային գրականությունից և տարատեսակ ուսումնական նյութերից:
Ուսումնառության ընթացքում կուրսանտները ներգրավվում են ձեռնամարտի, սամբոյի, ձյուդոյի, լողի, ձիասպորտի և սուսերամարտի պարապմունքներին, իրականացնում պարաշյուտային ցատկեր: Լեզվի կենտրոնում և լեզուների ամբիոնում կուրսանտները սովորում են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հունարեն և իտալերեն լեզուներ:
«Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հետ համագործակցության շրջանակներում ռազմական ակադեմիայի տարածքում բացվել են Թումո տուփեր, որտեղ ակադեմիայի կուրսանտները տեխնոլոգիական կրթություն են ստանում ծրագրավորման, կիբեռանվտանգության, 3Դ մոդելավորման և ռոբոտաշինության հատուկ մշակված մոդուլներով:
Ուսումնառության ընթացքում կուրսանտներին տրվում է տարեկան 6-շաբաթյա արձակուրդ: 1-ին և 2-րդ կուրսի կուրսանտներին շաբաթ և կիրակի օրերին հատկացվում է ազատ արձակում, իսկ 3-5-րդ կուրսերի և ամուսնացած կուրսանտներն օգտվում են ամենօրյա ազատ ելքի իրավունքից:
Ռազմական ակադեմիայի լավագույն կուրսանտները 2-րդ կուրսից հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակելու արտերկրի առաջատար ռազմաուսումնական հաստատություններում:
Ակադեմիայի շրջանավարտները հնարավորություն ունեն հետագայում բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումները և կրթական մակարդակը ՀՀ և արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում, ինչպես նաև քաղաքացիական բուհերի մագիստրատուրաներում:
Հատուկ ուշադրություն է դարձվում ապագա սպայի համար կուրսանտների մեջ այնպիսի կարևոր որակների զարգացմանը, ինչպիսիք են՝ առաջնորդին բնորոշ որակները, մեթոդական պատրաստվածությունը և կազմակերպչական ունակությունները: Կուրսանտները գործնական հմտություններ են ստանում զորային ստաժավորումների, դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ:
Ռազմական ակադեմիայի կուրսանտների ռազմահայրենասիրական և գեղագիտական դաստիարակությունը խթանելու, հայրենաճանաչության մակարդակը բարձրացնելու, հայ մշակույթի և հոգևոր արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ և ուխտագնացություններ Հայաստանի պատմամշակութային և հոգևոր կենտրոններ, այցելություններ մշակութաժամանցային տարբեր կենտրոններ:
Հայերեն
English
Русский