ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը

6 Սեպտեմբերի, 2021 09:50
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը:

Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

  • Տարածել