Զինվորական երդում

4 Օգոստոսի, 2021 17:29
Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 1-ին զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:

Հրամկազմի, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների  ներկայությամբ նորակոչիկները Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորները:

  • Տարածել