Զորացրման հանդիսավոր արարողություն

29 Հուլիսի, 2021 15:51
Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները:

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Խ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին 2 տարվա անձնվեր ծառայության համար և հորդորել նույնքան նվիրված լինել հայրենիքին նաև քաղաքացիական կյանքում։ Զորացրվող զինծառայողները հանդիսավոր երթով հրաժեշտ են տվել ծառայակիցներին և նրանց մաղթել խաղաղ ծառայություն։

  • Տարածել