Կրակային պատրաստություն

23 Հունիսի, 2021 15:16
Հունիսի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Մինչ այդ, անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են սպաների՝ հաստիքային զենքով կրակ վարելու անհատական կարողությունները:

  • Տարածել