Մարտական հերթապահության հերթափոխ

10 Հունիսի, 2021 17:26
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես:

Վերադաս հրամանատարությունը ստուգել է զինծառայողներին ամրակցված զենքն ու զինամթերքը, հանդերձավորումը: Անձնակազմը հրահանգավորվել է մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

  • Տարածել