Մարտական հերթապահության հերթափոխ

7 Մայիսի, 2021 18:22
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մայիսի 7-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը, հրահանգավորել մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:

  • Տարածել