Մարտական հերթապահության հերթափոխ

30 Ապրիլի, 2021 20:31
Ապրիլի 30-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։

Հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը։ Ստորաբաժանումների ղեկավարները հրահանգավորել են մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների  վերաբերյալ։

  • Տարածել