ՊՆ վարչական համալիրում անցկացվել է գնդերեցների եռամսյա հաշտվետու ժողովը
9 Մարտի, 2021 19:52ՀՀ ՊՆ վարչական համալիրում Զինված ուժերի նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովը։
Ժողովին քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր՝ միտված զինծառայողների շրջանում կազմակերպվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գնդերեցներին տրվել են որոշակի առաջադրանքներ։
Հայերեն
English
Русский