Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված հարցեր

27 Փետրվարի, 2021 17:06
Փետրվարի 27-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակին։

  • Տարածել