Սահմանագոտու վերահսկողությունն ու պաշտպանությունն ամուր է
7 Դեկտեմբերի, 2020 18:35Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը:
Զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։