«Զինուժ» 12.09.2020թ.

12 Սեպտեմբերի, 2020 23:30
Բանակային միջազգային խաղերի ամփոփումը։ Հայկական թիմերը կարողացել են հաջողության հասնել մի շարք ուղղություններում, լավագույնների շարքում քիմիական պաշտպանության տղաներն են։
Play

Լավագույն արդյունքը ոչ միայն զորավարժարաններում և մարտական կրակով, այլև բեմում, զինուժի արտիստների կատարմամբ։ Հայկական բանակի երգի և պարի համույթը նույնպես նվաճումներով է վերադարձել հայրենիք։ 

Ուսումնամարտական զորավարժություններ՝ խաղաղապահ ուժերի ներգրավմամբ։ Աշխարհի խաղաղությունը պահող հայ տղաներն այս անգամ նույնպես գերազանց են կատարել առաջադրանքը։ 

Հատուկ ռեպորտաժ՝ հայրենիքի նվիրյալներից մեկի մասին։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի կյանքն ու սխրանքը մեկ տեսանյութում։ Զինուժի հատուկ ռեպորտաժը՝ անձնուրաց հրամանատարի, մարտնչող զինակցի ու Արցախի փառահեղ հերոսի մասին։

Եվ ռեպորտաժ առաջին գծից։ «Զինուժը» ներկայացնում է մարտական հերթապահություն իրականացնող տղաների շուրջօրյա զգոն ծառայությունն ու պատրաստությունը՝ արկածախնդիրներին սպասելիս։ Մարտական դիրքի հաղթական տղաների հաղթական պատումը։

  • Տարածել