«Զինուժ» 05.09.2020թ.

6 Սեպտեմբերի, 2020 14:09
Նոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնելու ռեստարտը տրված է: Ռազմաուսումնական հաստատություններում հանդիսավորությամբ մեկնարկել է նոր ուսումնական տարին:
Play

Միջազգային բանակային խաղեր-Մոսկվա. Հայկական թիմերը բոլոր մրցափուլերում ակտիվ մասնակցությամբ ու բարձր ցուցանիշներով եզրափակել են ելույթները:

«Խաղաղության մարտիկ» - Հայաստան. Բանակային օլիմպիական խաղերի հայաստանյան մրցումները նույնպես հատել են եզրագիծը: Հաղթողը՝ Ռուսաստանն է, արծաթե մեդալակիրը՝ Հայաստանը:

Պատմություն երեք զինվոր եղբայրների մասին: Ավետիսյանների ընտանիքում հայրենասիրության բանաձևն ու հպարտության բերկրանքը միահյուսվում են մեկ գաղափարի շուրջ՝ հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է:

Եվ մարտական հերթափոխի անփոփոխ օրակարգը: Հարավային սահմանում հարաբերական անդորրը ուղիղ համեմատական է դիրքապահների աննահանջ մարտական տրամադրությանն ու զգոն ծառայությանը, իսկ այդ ընթացքում թիկունքում շարունակվում են ամենօրյա ուսումնական մարզումները:

  • Տարածել