«Զինուժ» 16.05.2020թ.

16 Մայիսի, 2020 21:30
Տրամադրությունը՝ բարձր, ոգին մարտական։ Զորքերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը մշտադիտարկման տակ է, կայուն ու վերահսկելի: Ռեպորտաժ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված զինանձնակազմի տեղաշարժի սահմանափակումների և հետաձգված արձակուրդների մասին:
Play

Վարժադաշտում պատերազմի աստվածն է. Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, մարտական կրակով հրետանավորները անվրեպ խոցել են ուսումնական բոլոր թիրախները:

Ճախրանքի գիշերային գույները. Հատուկ ռեպորտաժ գերհզոր ու բազմաֆունկցիոնալ ՍՈՒ 30 կործանիչների գիշերային թռիչքների մասին:

Եվ խրամատային ճշմարտություն առավելագույն զգոնությամբ ու կարգապահությամբ. Առաջնագծի հարավային ուղղությամբ խաղաղ է, կրակահերթեր չկան: Դիրքապահների շուրջօրյա ծառայությամբ սահմանն անառիկ է, դիրքերն՝ անխոցելի:

  • Տարածել