Անցկացվել է վարժանքներին մասնակցող անձնակազմի շարային ստուգատես
15 Հոկտեմբերի, 2019 17:13ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» թեմայով վարժանքներին մասնակցող անձնակազմի շարային ստուգատես:
Արտերկրից ժամանած դիտորդական խմբի ներկայացուցիչները հետևել են շարային ստուգատեսի ընթացքին, ծանոթացել խաղաղապահների հանդերձանքին, համալրվածությանը և պատրաստվածությանը: Ստուգատեսի ավարտին խաղաղապահները մեկնել են վարժանքների անցկացման վայր՝ «Զառ» ուսումնական կենտրոն: