ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին

20 Հունիսի, 2019
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը:

Դեսպան Ուռիոլաբեիտիան իր հերթին անդրադարձել է նաև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին:

  • Տարածել