Հայտարարություն

10 Հունիսի, 2019 10:43
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի նպատակային օգտագործելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտու­թյուններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.

ա. ֆիզիկա,

բ. ռադիոֆիզիկա,

գ. ռադիոտեխնիկա,

դ. քիմիա,

ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),

զ. ռոբոտատեխնիկա,

է. ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),

ը. մեքենաշինություն,

թ. սարքաշինություն,

ժ. օպտոէլեկտրոնիկա:

 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով:

 

Մրցույթը կանցկացվի 3 փուլով.

 

1-ին փուլ՝ տրամաբանական թեստ, 02.07.2019թ., ժամը 13:00-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Տերյան 105) գրադարանի ընթերցասրահ (2-րդ մասնաշենք),

 

Թեստավորման փուլի քննության ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

 

1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

 

2-րդ փուլ՝ մասնագիտական քննություն, 08.07.2019թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան, Հակոբ Հակոբյան 3),

2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:

 

3-րդ փուլ՝ հարցազրուց, 12.07.2019թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան, Հակոբ Հակոբյան 3),

 

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ texv@mil.am, հեռախոս՝ +374 10 66 81 66:

Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապա­տաս­խան բարձ­րագույն կրթության ավարտական վկայականի պատճենը կամ, եթե առկա չէ ավարտական վկա­յականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:

Մրցույթի անցկացման կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N8-Ն հրամանի (փոփոխություններ՝ 28.12.18 N 17-Ն) 7-րդ հավելվածում:

  • Տարածել