ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին

3 Մայիսի, 2019
Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:

Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է  ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:

  • Տարածել