Ավարտվել է համաբանակային մրցույթը

11 Մարտի, 2019 16:37
«Խաղաղության մարտիկ» միջազգային համաբանակային խաղերին ընդառաջ, ՀՀ զինված ուժերում 3 փուլով անցկացվել է «Ընկերակցության մարտիկ» համաբանակային մրցույթը:

1-ին՝ ներզորամասային փուլն անցկացվել է 2018թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2019թ. հունվարի 26-ը: Հաղթող ճանաչված զինծառայողներից կազմված հավաքական թիմը մասնակցել է 2-րդ փուլին: 

2-րդ՝ կայազորային փուլը կայացել է 2019թ. փետրվարի 4-ից 23-ը. ենթակա զորամասերի լավագույն ճանաչված զինծառայողներից կազմվել են կայազորների հավաքական թիմեր, որոնք էլ մասնակցել են եզրափակիչ փուլին:

3-րդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է 2019թ. մարտի 4-ից 9-ը: Հաղթող է ճանաչվել 3-րդ զորամիավորման հավաքական թիմը:

  • Տարածել