Դավիթ Տոնոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ծրագրերի ղեկավարին

25 Փետրվարի, 2019
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերին:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: 

Դավիթ Տոնոյանը կարևորել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակվող անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները, որոնք նպաստում են միջազգային հանրության կողմից հակամարտության էության և ընթացիկ գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը:

  • Տարածել