Աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

11 Դեկտեմբերի, 2018 18:33
Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը:

Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի գործիքակազմի վերաբերյալ:ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը լեհ գործընկերներին են ներկայացրել Հայաստանի պաշտպանական համակարգում հեռավար ուսուցման ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը:

ՀՀ ՊՆ աշխատանքային խմբին ընդունեց նաև Յագելոնյան համալսարանի ռեկտորի արտաքին կապերի գծով ներկայացուցիչ, Միջին և Հեռավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ադամ Յելոնեկը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների և Յագելոնյան համալսարանի միջև համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Լեհաստանի ռազմաուսումնական հաստատությունների միջև հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

  • Տարածել