ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել է առաջին տեղը

11 Սեպտեմբերի, 2018 11:47
Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։

Աշխատանքային խումբը մասնակցել է  հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը,  ներկայացրել`  ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումն ու  զբաղեցրել  առաջին պատվավոր տեղը: Մրցանակը հեռավար ուսուցման աշխատանքային խմբին հանձնել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության շտաբի պետ, փոխծովակալ Փոլ Բենեթը:

Հատկանշական է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը 2016 թվականին նույնպես գրավել էր առաջին պատվավոր տեղը:

  • Տարածել