ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից
11 Ապրիլի, 2018 01:00Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ.-ին ծնված Ք. Վ. Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում:
Ռազմական ոստիկանության աշխատակիցները հիմնավոր կասկածներ ունեն, որ Ք. Սուքիասյանը կարող է կատարած լինել նմանօրինակ այլ խարդախություններ ևս: Վերջինիս հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են զանգահարել (010) 77-05-80, (010) 46-32-44 հեռախոսահամարներով կամ դիմել Ռազմական ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: