Հայ խաղաղապահներն ընդլայնում են փոխգործակցության շրջանակը

17 Մարտի, 2018 11:17
Մարտի 13-ից 16-ը ճանաչողական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում` ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կենտրոնում էր ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների խաղաղապահ ուժերի փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Հայ խաղաղապահները փետրվարի 19-ից մարտի 10-ը Գերմանիայում մասնակցել են նաև ԱՄՆ ենթակայության ներքո գործող Հոհենֆելս ռազմաբազայում անցկացված Կոսովոյում առաքելություն իրականացնող ստորաբաժանումների համար նախատեսված նախատեղակայման վարժանքներին։

  • Տարածել