ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները մասնակցում են «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը

29 Օգոստոսի, 2017
ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:

  • Տարածել