«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումները շարունակվում են

22 Հունիսի, 2017 21:11
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների և ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորությունները, պայմանները և առավելությունները, որոնց շնորհիվ զորակոչային տարիքի ուսանողները կարող են շարունակել ուսումը և զինվորական ծառայություն անցնել սպայի կարգավիճակում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նախագծերի վերաբերյալ հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։  

  • Տարածել