ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մասնակցում է համատեղ զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին

30 Մայիսի, 2017
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

  • Տարածել