Հայաստան է այցելել ՌԴ ՊՆ պատվիրակությունը

28 Ապրիլի, 2017
Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ:

Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում և Երևանում տեղակայված ռազմաավիացիոն կայանում:

Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (Զ(ու)ՄԽ) դերն ու նշանակությունը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ստորաբաժանումների հետ ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» և ՌԴ-ում ու ՀՀ-ում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:

  • Տարածել