Հայաստան են այցելել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ներկայացուցիչները

23 Մարտի, 2017
Մարտի 20-23-ին Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի պատվիրակությունը:

Այցի շրջանակում տեղի են ունեցել միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել և հստակեցվել են «Ռուսասատանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» համաձայնագրի և նշված փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված առանձին Արձանագրության կատարման ընթացքն ու փոխգործակցության մեխանիզմները:

«Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի պատվիրակությունը այցի շրջանակում եղել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում:

  • Տարածել