Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր

19 Հունվարի, 2017
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորելով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Տարածել