Դիտարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
26 Դեկտեմբերի, 2016 18:03Ստուգայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին են ներկայացվել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, զորակոչիկների բուժզննման սենյակներում, վիճակահանության դահլիճում, հանդերձավորման կետում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված հնարավորությունները, վիճակահանության ընթացակարգին առնչվող փոփոխություններ: Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մրսածության դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը, հանրապետական հավաքակայանի սենյակներում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման հարցեր:
Դիտարկվել են նաև բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները և զորակոչիկներին զինվորական հանդերձանքի հատկացման կարգը:
Զրուցելով զորակոչի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված կառույցների պատասխանատուների հետ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը տվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, մաղթել հաջող աշխատանքային ընթացք և հորդորել անել առավելագույնը` ձմառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: