ՀՀ ՊՆ-ում հյուրընկալվել են եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ

3 Սեպտեմբերի, 2016 16:03
Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով», որում անդրադարձ  է կատարվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմական ռազմավարությանը: Դավիթ Տոնոյանը խոսել է նաև ս.թ. ապրիլի 1-ից 5-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների և Հայաստանում իրականացվող պաշտպանական վերափոխումների մասին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող այլ հարցերին:

  • Տարածել