Մամուլի հաղորդագրություն

9 Օգոստոսի, 2016
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը օգոստոսի 9-ից 12-ը ՌԴ Վոլժսկի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և հայ-ռուսական երկկողմ համագործակցության պլանով նախատեսված հանդիպմանը:

Աշխատանքային խումբը Վոլժսկիում մասնակցելու է նաև ինժեներական զորքերի ստորաբաժանումների համատեղ հավաքներին:

  • Տարածել